ԱԱԾ-ն կեղծ դեղերի պատրաստման և իրացման դեպք է բացահայտել

ԱԱԾ-ն կեղծ դեղերի պատրաստման և իրացման դեպք է բացահայտել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքը: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2019 թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրել են զննում և հայտնաբերել «Ֆլուկոնազոլ-Աստերիա» 150 մգ N 2 տեսակի դեղամիջոցը:

Եզրակացության համաձայն՝ հայտնաբերված դեղամիջոցը չի համապատասխանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է դեղատնային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք դեպքերի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---