Վրաստանի դեսպանի մեքենայից հայելիներ գողացողը 16-ամյա երիտասարդ է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող մեքենայի կողային հայելիները գողացողը 16-ամյա երիտասարդ է: Այս մասին հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ երիտասարդն արդեն բացատրություն է տվել Կենտրոն բաժնում: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 16-ի գիշերը Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գողացված կողային հայելիները։Երիտասարդը կողային հայելիները վաճառել է: Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների և տեսանյութերի՝ մեքենան պատկանում է Հայաստանում Վրաստանի դեսպանատանը և սպասարկում է դեսպանին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |