Կարապետյան. Փաշինյանի դստեր մեքենան գնվել է անվտանգության ապահովման համար![]() 17 դեկտեմբերի 2019 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինայնի համար գնված նոր ավտոմեքենան ձեռք է բերվել անվտանգության ապահովման նպատակով: Այս մասին, Politik.am-ի՝ «Կառավարությունը 2019 թվականի արտադրության ամենագնաց է գնել Մարիամ Փաշինյանի համար» վերտառությամբ հրապարակմանն ի պատասխան, նշել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչու է պետական պաշտոն չզբաղեցնող անձի համար ծառայողական մեքենա գնվել՝ Կարապետյանը նշել է, որ տրանսպորտային միջոցներ կարող են տրամադրվել նաև վարչապետի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներին: «Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ»,-ասել է Վլադիմիր Կարապետյանը՝ հղում անելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասին, ըստ որի՝ «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»: Ավելի վաղ կայքը հրապարակել էր նաև տեսանյութ, որտեղ երևում է Փաշինյանի դստեր ավտոմեքենան: Ըստ աղբյուրի՝ կառավարությունը 2019-ի արտադրության մեքենայի համար վճարել է $27,000: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |