Արցախում մեկնարկել է ձմեռային զորակոչը![]() 17 դեկտեմբերի 2019 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին, Պաշտպանության բանակի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, նվիրված ձմեռային զորակոչի մեկնարկին: Զորակոչիկների առաջին խմբաքանակին շնորհավորելու էին եկել բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, հրամանատարի՝ ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը, ՊԲ-ի ավագ գնդերեցը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Շնորհավորելով օրվա հերոսներին, բանակի հրամանատարի տեղակալներն ու միջոցառման մյուս բանախոսներն արժևորել են օրվա խորհուրդը՝ բանակի սերնդափոխության բնականոն իրականացման և հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու համատեքստում, հավաստելով, որ զինակոչիկների ծառայության ամբողջ ընթացքում հանրային բոլոր շրջանակներն ու ՊԲ-ի հրամկազմը կլինեն վերջիններիս կողքին և համատեղ ուժերով կլուծեն ծառայությանը խոչընդոտող բոլոր տեսակի խնդիրները: Միջոցառման ավարտին զինակոչիկներին բաժանվել են աղոթագրքեր, իսկ հետագա ծառայության վայրերի ընտրությունը տեղի է ունեցել ավանդական վիճակահանության միջոցով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |