Երևանի և Այնթափ գյուղի հատման հատվածում խաչ տեղադրելու հարցը ավագանու օրակարգում չէ![]() 17 դեկտեմբերի 2019 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաղի և Այնթափ գյուղի հատման հատվածում մետաղական մեծ խաչ տեղադրելու հարցն այժմ Երևանի ավագանու օրակարգում չէ: Այդ մասին PanARMENIAN.Net -ին է հայտնել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Ավելի վաղ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչները դիմել էին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ Շենգավիթ վարչական շրջանի վերջնամասում և Այնթապ գյուղի սկզբնամասում գտնվող հատման հատվածում «Այնթապ համայնքի բնակիչների ջանքերով պատրաստված երկաթյա Խաչ՝ ի պատիվ և պահպանություն Հայոց Բանակի քաջարի զինվորների և սպաների» տեղադրելու թույլատվություն ստանալու համար: Խաչի հնարավոր տեղադրումը բուռն քննարկման առիթ է դարձել սոցցանցերում: Օգտատերերից շատերը դեմ են արտահայտվել մետաղական խաչի տեղադրմանը, որոշները ողջունել են այնթափցիների նախաձեռնությունը: Կարապետյանի խոսքով՝ խաչի տեղադրման հարցը պետք է լուծվի Երևանի ավագանու համաձայնությամբ: «Ավագանին այս պահին նման դիմում չի ստացել, նման հարց օրակարգում ընդգրկված չէ: Ենթադրվում է, որ հարցը պետք է վարչական շրջանից գա քաղաքապետի մոտ, քաղաքապետն էլ բերի ավագանու հաստատման», - նշել է խոսնակը: Այժմ խաչը տեղադրված է Այնթափ գյուղում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |