Ադրբեջան արտահանձնված բլոգերին մեղադրանք են առաջադրել![]() 18 դեկտեմբերի 2019 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ուկրաինայից Ադրբեջան արտահանձնված բլոգերին: Նրան մեղադրում են զանգվածային անկարգությունների կոչ անելու համար: Բաքվի դատարանը դեռևս 2019-ի օգոստոսի 22-ին Իսաևին կալանավորելու որոշում էր կայացրել, ուստի բլոգերը դեկտեմբերի 14-ից գտնվում է քննչական մեկուսարանում, հայտնում է Interfax.az-ը: Իսաևն Ադրբեջան էր արտահանձնավել դեկտեմբերի 12-ին՝ Ուկրաինայի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: 39-ամյա Իսաևը երկար տարիներ բնակվել է ՌԴ-ում, Սանկտ Պետերբուրգում: Նա 20 տարի առաջ ստացել է ՌԴ անձնագիր, Իսաևը տեսաբլոգ էր վարում Ադրբեջանում քաղաքական իրադարձությունների մասին: Սակայն ՌԴ իշխանությունները զրկել են Իսաևին Ռուսաստանի քաղաքացիությունից, որից հետո նա տեղափոխվել է Ուկրաինա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |