ԶԼՄ. Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահ կնշանակվի![]() 18 դեկտեմբերի 2019 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի նախագահ է նշանակվելու քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»՝ նշելով, որ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել է տեղեկությունը: «Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի 45 անդամների կազմի ձեւավորումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչապետը 45 անդամից մեկին առաջարկում է ՀԽ նախագահի պաշտոնում: Ըստ աղբյուրի՝ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում Նիկոլ Փաշինյանը Սաֆարյանի թեկնածությունը ներկայացնելու է գործադիրի հաստատմանը: Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 13-ից, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց խորհրդից հեռանալու մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |