Արտակ Բուդաղյանը` ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար![]() 19 դեկտեմբերի 2019 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գնդապետ Արտակ Բուդաղյանը։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Արտակ Բուդաղյանին նշանակել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է հրամանագրում: 2013 թվականին Բուդաղյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղ ունեցած հրաձգության տուժածներից մեկն էր։ Այդ միջադեպից հետո Բուդաղյանը հրազենային ծանր վիրավորումով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Նրա եղբայրը` Գորիսի քաղաքապետի պաշտոնի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, այդ նույն միջադեպի ժամանակ մահացել էր։Սպանության դեպքից 5 օր անց կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից: Միջադեպից հետո Խաչատրյանի որդին ու օգնականը 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակվեցին:Դեպքից շուրջ մեկ տարի անց Խաչատրյանը վերանշանակվեց մարզպետի պաշտոնում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |