Homeland. Պահածոների նոր տեսականի՝ հայաստանյան շուկայում

Homeland. Պահածոների նոր տեսականի՝ հայաստանյան շուկայում

PanARMENIAN.Net - Տեղական շուկայի հնարավորություններն աճում են՝ թե՛ առաջարկի, և թե՛ պահանջարկի առումով: Աստիճանաբար բազմազանեցվում ու ընդլայնվում են նաև արտասահմանյան շուկաներ դուրս գալու ուղիները: Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում նոր աշխատատեղեր ստեղծելու հրամայականը, որն, իհարկե, համահունչ է նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ակնկալիքներին և նախանշված ծրագրերին:

Անշուշտ, «ԷսԷռ Ֆուդ» ընկերությունն իր Homeland պահածոների ապրանքանիշով ևս չէր կարող անմասն մնալ թվարկված զարգացումներին ու բացվող հեռանկարներին: Պահածոների՝ առաջադեմ և նորարար տեխնոլոգիաներով հագեցած նոր գործարանի հիմնումը և սպառողին որակյալ ու համեղ տեսականի ներկայացնելը բխում են հենց այս իրողություններից:

«ԷսԷռ Ֆուդ» ընկերությունն այսօր առաջարկում է բանջարեղենային ու մրգային պահածոների լայն տեսականի: «Homeland»-ի՝ շուկայում վերջերս ներկայացված պահածոների շարքում առաջարկվում են ավանդական կերակրատեսակներ, այդ թվում՝ խորոված ու մարինացված բանջարեղեն, տոմատի մածուկ և կոմպոտներ:

Ընկերության արտադրանքի համար մթերվում է բացառապես բարձրորակ տեղական հումք՝ անմիջապես գյուղացուց: Հայ գյուղացու ջանքը, համբերատարությունը և, իհարկե, սերը սեփական հողի հանդեպ այն կարևոր բաղադրիչներն են, առանց որոնց հնարավոր չէր լինի ստանալ հայաստանյան արևահամ բերքն ու բարիքը:

Հումքն ընդունելուց առաջ կատարվում է նմուշահանում, և միայն դրա եզրակացության հիման վրա ստացված միրգն ու բանջարեղենը բեռնաթափվում են և մտնում արտադրամաս: Ընտրված հավասար, առողջ ու սննդի համար լիովին պիտանի միրգն ու բանջարեղենն արտադրամաս հասնելուց հետո պատրաստվում են մշակման հաջորդ փուլի համար: Այս ընթացքում պտուղներն անցնում են մի շարք տեխնոլոգիական գործընթացներով և վերածվում պատրաստի արտադրանքի:

Ներկայացված արտադրանքի պատրաստման բաղադրատոմսերը կազմվում են այնպես, որ դրանք հաճելի լինեն ցանկացած քիմքի. թե՛ այն սպառողներին, որոնք նախընտրում են նուրբ համեմունքների համադրություններ, և թե՛ նրանց, որոնք ավելի վառ արտահայտված համերի սիրահար են:

Առաջարկվող պահածոների պատրաստման ընթացքում, միևնույն ժամանակ, նվազագույնի են հասցվել արհեստական հավելանյութերի, կոնսերվանտների և այլ հավելումների օգտագործումը՝ սպառողի առողջության հանդեպ մշտական հոգածությամբ ու նրա սննդային նախասիրությունները հաշվի առնելով:

Ջերմամշակման և մանրէազերծման արտադրական գործընթացներում կիրառվող տեխնոլոգիաները թույլ են տալիս սպառողին ներկայացնել անվտանգ և ապահով մթերք, որը, միևնույն ժամանակ, պահպանում է իր սննդարարությունն ու թարմությունը: Պահածոյացումը կատարվում է վակուումային հատուկ սարքավորման միջոցով, ինչը թույլ է տալիս երաշխավորել դրա երկարաժամկետ պահպանումը: Մանրէազերծումից հետո արտադրանքն անցնում է կարանտինային շրջան, իսկ հետո՝ լաբորատոր փորձարկումներ: Այնուհետև՝ վերջիններիս դրական արդյունքների հիման վրա որակի հավաստում անցած պահածոները պահեստից բաց են թողնվում և հասնում սպառողին:

Homeland պահածոների գործարանի հիմնադրման աշխատանքներն սկսվել են 2016 թվականին: Առ այսօր արտադրության կազմակերպման համար արդեն իսկ ներդրվել է ավելի քան 3,5 միլիարդ ՀՀ դրամ: Ստեղծվել է ավելի քան 250 աշխատատեղ: Մինչև 2020 թվականն ակնկալվում է արտադրել 100 և ավելի անուն արտադրանք՝ տարեկան 5 միլիոն տարրա ծավալով: Առաջիկայում նախատեսվում է արտադրանքն արտահանել ԵԱՏՄ և եվրոպական շուկաներ:

Homeland ապրանքանիշը պատկանում է «Դերժավա-Ս» ընկերությունների խմբին: Ընկերության գործունեության հիմքում ոչ միայն գործարար հաջողություններն են, այլև՝ երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունն ու հոգածությունը սպառողի հանդեպ:

Մթերքի հանդեպ նուրբ վերաբերմունքը թույլ է տալիս սպառողին առաջարկել բարձրորակ տեսականի, որի մշակման և արտադրության գործընթացներում հաշվի են առնվում թե՛ մթերքի բնական առանձնահատկությունները, և թե՛ դրանց պատրաստման մեջ կիրառվող տեխնոլոգիական նորագույն մոտեցումները: Աճեցումից մինչև պահածոյացում ու վաճառք՝ ընկերությունը սահմանել է որակի վերահսկման խիստ չափանիշներ և սպառողին առաջարկում է բարձրորակ ու առողջ սննդամթերք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---