Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության![]() 21 դեկտեմբերի 2019 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հանձնարարել է դեկտեմբերի 21-ից անցնել ուժեղացված ծառայության՝ նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշել է, որ արտաքին ծառայություն իրականացնող ոստիկաններին կմիանան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ և համատեղ պետք է արվի ամեն ինչ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնականությունն ապահովելու համար։ Անչափահասների գործերով ծառայողներին հանձնարարվել է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ երեխաներին հակահասարակական արարքներից զերծ պահելու համար՝ պարզաբանելով անչափահասների կողմից տարբեր տեսակի հրագործական իրերի կիրառման վտանգավորությունը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է անհանդուրժող լինել ու ներողամտություն չցուցաբերել օրինախախտ վարորդների նկատմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |