Ավստրիայից ՀՀ հնարավոր կլինի հասնել «մշտական» ավիատոմսով![]() 23 դեկտեմբերի 2019 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Austrian Airlines ավիաընկերությունն ավիացիոն «մշտական» տոմս է ներմուծել, որը թույլ է տալիս 10 թռիչք կատարել Վիեննայից և Վիեննա ֆիքսված գնով և ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում: Ինչպես հայտնում է Avianews-ը, թռիչքների հնարավոր ուղղությունները ներառում են Եվրոպայի 60 քաղաք, այդ թվում՝ Երևանը: Նման ավիատոմսերը 2 տիպի են: City Pass-ը (449 եվրոյից - 45 եվրո մեկ թռիչքի համար) թույլ է տալիս թռիչքներ կատարել Վիեննայի և ընտրված որևէ քաղաքի միջև: Europe Pass-ը (799 եվրոյից - 80 եվրո մեկ թռիչքի համար), որը ներառում է թռիչքները Վիեննայից դեպի 60 քաղաքներից յուրաքանչյուրը: Չնայած նշված է, որ City Pass-ի գինը սկսվում է 449 եվրոյից, Երևանի համար այսօրվա դրությամբ ամենացածր գինը €2,219 է: Ամենացածր գինը գործում է, երբ ուղևորն ընտրում է թռիչքի ամրագրումը մեկնումից առնվազն 60 օր առաջ՝ Սուբծննդյան և Զատկի տոների բացառությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |