Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին հավաքական չհրավիրելու մասին խոսակցություններ են եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, հաղորդում է Aysor.am-ը:
Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է իր կողմից ՀՖՖ նոր նախագահի հասցեին հնչած քննադատությունները պատճառ հանդիսանան ՀՖՖ-ի և Մխիթարյանի հարաբերությունների վատթարացմանը՝ Թաշչյանը նշել է, որ որդուն կարող են նաև չհրավիրել հավաքական:
«Իմ խնդիրն այն է, որ իրենք... չեմ ուզում Հենրիխի հետ կապել այս ամեն ինչը: Եթե կգտնեն, որ Հենրիխին չպիտի հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն: Այդպիսի խոսակցություններե եղել են: Չեմ խոսի ավել»,-ասել է Թաշչյանը՝ հավելելով, որ այս վիճակում ֆուտբոլը չի զարգանա:
Կարդացեք նաև.Մխիթարյանի մայր․ Խայտառակ շոու, ոչ թե ՀՖՖ նախագահի ընտրություն