Կալանավորի՝ հիվանդանոցից փախչելու դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է![]() 25 դեկտեմբերի 2019 - 11:44 AMT PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից` հավելելով, որքրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1974թ. ծնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը,2019-ի փետրվարի 11-ին նշված ՔԿՀ-ից բուժման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» ԲՀԿ-ի սրտաբանական բաժին և գտնվելով անվտանգության աշխատակիցների հսկողության տակ՝ փետրվարի 18-ին դիմել է փախուստի: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փախուստի դիմած կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |