Առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման միասնական հարթակ` Ամերիաբանկից![]() 25 դեկտեմբերի 2019 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ամանորին ընդառաջ Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով` ներկայացնելով առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման հարթակը, որտեղ ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների: Փնտրելով իրենց նախընտրելի անշարժ գույքն այս հարթակից` այցելուները հնարավորություն կունենան տեսնելու առաջնային շուկայի բնակարանները և առանձնատները մեկ վայրում և տարբեր չափանիշների հիման վրա կատարել ընտրություն օնլայն տարբերակով: Ընտրելով գույքը հարթակից՝ այցելուն կարող է Բանկին ներկայացնել վարկի վերաբերյալ հետաքրքրվածության օնլայն հայտ, որից հետո Բանկից կապ կհաստատվի այցելուի հետ և ընդամենը 1 աշխատանքային օրվա ընթացքում կներկայացվեն վարկավորման մանրամասները: Օնլայն հայտի շնորհիվ ընտրված անշարժ գույքը նախնական կամրագրվի: Հարթակի առավելություններից է նաև պարզ վարկային հաշվիչների առկայությունը: Առաջին հաշվիչի միջոցով այցելուները կարող են նախնական պատկերացում ստանալ, թե ինչ գումարի վարկի համար դիմել` նշելով իրենց (առկայության դեպքում համավարկառուի) զուտ ամսական եկամտի ու առկա վարկային մարումների չափը: Երկրորդ հաշվիչի օգնությամբ հնարավոր է հաշվարկել վարկի ամսական մարումների չափը` ելնելով գույքի գնից, կանխավճարից և վարկավորման պայմաններից (ժամկետ և տոկոսադրույք): Կայքում այցելուները կարող են տեսնել ամբողջական ինֆորմացիա կառուցապատողների մասին՝ իրենց կոնտակտային տվյալներով, ինչպես նաև ծանոթանալ հիփոթեքային վարկավորման մանրամասներին՝ այցելելով պայմանների էջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |