Զուրաբիշվիլի. Վրաստանը պետք է հստակեցնի ՀՀ-ի և Ադրբեջանի հետ սահմանը![]() 25 դեկտեմբերի 2019 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանին անհրաժեշտ է լուծել սահմանային բոլոր վեճերը որպես պետություն լիարժեք կայանալու համար: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հաղոդրում է Նովոստի-Գրուզիան: Նա ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ու Հայաստանի հետ սահմանների չհամաձայնեցված հատվածներին։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ հանձնաժողովները աշխատել են այդ ուղղությամբ, հասել որոշակի փուլի, իսկ հետո գործընթացը կանգ է առել։ «Անհասկանալի է՝ ինչու չպետք է ավարտի հասցնենք այդ գործընթացը մեզ համար բարեկամական երկրների մասնակցությամբ»,- ասել է Վրաստանի նախագահը՝ հավելելով, որ տարվող գործընթացի արդյունքում ակնկալում է սահմանների որոշակիացում։ «Բանակցությունների արդյունքը կլինի սահմանը, որի շուրջ կպայմանավորվենք։ Չեմ կարող այժմ ասել՝ այն պետք է անցնի այստեղ կամ այնտեղ, սակայն դա պարտադիր փուլ է մեր պետության և ապագայի համար, այլ կարծիք չկա։ Մենք պետք է մինչև վերջ կայանանք որպես պետություն, և դրա համար նախ անհրաժեշտ է հստակեցնել մեր սահմանները, իսկ հետո նոր դրանք պաշտպանել։ Հակառակը չի կարող լինել»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ձևավորվել է 1921 թվականին, Վրաստանի խորհրդայնացումից հետո: Հենց այդ ժամանակ բոլշևիկները Ադրբեջանին հանձնեցին այն տարածքը, որտեղ գտնվում է Դավիթ Գարեջի վանական համալիրը: Դավիթ Գարեջի վանական համալիրը համարվում է միջնադարի եզակի վանական համալիր՝ կազմված 16 եկեղեցիներից: Այդ հուշարձաններից երեքը ներկայումս Ադրբեջանի տարածքում են: Վանական համալիրների շուրջ իրավիճակը սրվեց 2019-ի ապրիլին, երբ ադրբեջանցի սահմանապահները մի քանի օր փակեցին Ուդաբնոյի վանք տանող ճանապարհը: Դեպքը տեղի էր ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ադրբեջան կատարած առաջին այցից հետո: Նախագահը Բաքվում հրապարակավ հայտարարել էր երկու երկրների միջև սահմանազատման կարգը լրացնելու անհրաժեշտության մասին: Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանը Վրաստանի հետ սահմանային գոտում ևս մեկ սահմանային հսկիչ կետ էր բացել՝«Կեշիկչի Գալա»: Սահմանային հսկիչ կետը գտնվում էԴավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |