ORSIS. ՀՀ ՊՆ պաշտոնյաները զենքի նմուշներ են յուրացրել![]() 26 դեկտեմբերի 2019 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ORSIS ռուսական զինագործական ընկերության ներկայացուցիչը տեղեկություն ունի, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում յուրացվել են, որպես նմուշ տրամադրված զինատեսակները: Այս մասին ORSIS-ի ներկայացուցիչը հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ իրենք տեսնում են առաջընթաց Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու` ավելի վաղ կասեցված մրցույթի գործընթացում: Նրա խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքից ազատվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ORSIS-ի հետ ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն հիմնական մեղավորները դեռևս պատժված չեն: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովաննիսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում չմեկնաբանեց ORSIS-ի ներկայացուցչի խոսքը՝ նշելով, որ քրեական գործ կա այդ դեպքով: «Մինչ այժմ անհայտ է, թե ինչու չկա պաշտոնական պատասխան ՀՀ ՊՆ-ի հետ հանդիպելու մասին մեր հրավերին: Մենք ստացել ենք տեղեկություններ այն մասին, որ, որպես նմուշներ, նախարարությանը տրամադրած զինատեսակները յուրացվել են ՀՀ ՊՆ-ի կոնկրետ պաշտոնյաների կողմից»,- նշել է նա: «Դատարանի որոշմամբ ORSIS-ին հանել են Հայաստանի զենքի մատակարարների «սև ցուցակ»-ից: Սա դրական առաջընթաց է, որը թույլ է տալիս շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը, մեր վաղեմի գործընկեր հայկական կողմին ձեռնտու է ստանալու ժամանակակից և որակյալ զենք»,- ասել է ներկայացուցիչը: ORSIS-ին ներառվել էր ՀՀ ուժային կառույցներին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակ»-ում անմիջապես մրցույթից հետո, որի արդյունքներով ընկերությունը մի քանի միլիոն դոլարի զենք պետք է մատակարարեր Հայաստանին: ՌԴ առևտրի նախարարությունն ավելի ուշ պաշտոնական նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հայկական կողմի որոշումն «առանց դրդապատճառի» համարելով: Մրցույթի ձախողման գործով ՀՀ ուժային կառույցները քրեական գործ են հարուցել՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հոդվածով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |