Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում հայտնել է, որ 2019-ի արդյունքներով, հավանաբար, առնվազն 7,5 % տնտեսական աճ կգրանցվի, իսկ տարեկան արտահանումը կլինի առնվազն 10 %»:
Նա նշել է, որ դրական զարգացումներ կան ապրանքների արտահանման որոշ խմբերում. 2019-ի 11 ամսում կոնյակի արտահանումն աճել է 27 %-ով, գինիների արտահանումը՝ 50 %-ով:
Նախարարը հավելել է, որ 2019-ի 11 ամիսներին 24 միլիոն դոլար ընդհանուր արժեքով գինի է արտահանվել, ինչը 50 %-ով ավելի է 2018-ի ցուցանիշից: Իսկ մրգային գինիների արտահանումն աճել է 75 տոկոսով:
Նշվել է նաև, որ 2019-ին շոկոլադի արտադարանքի արտահանումն աճել է 15 %-ով, ինչը նոր զարգացում է տնտեսության մեջ: