ԱԱԾ. Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը կերկարաձգվի![]() 26 դեկտեմբերի 2019 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը կերկարաձգվի: Այս մասին հայտնել են ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից՝ նշելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, հայտնում է Shantnews.am-ը։ Օգոստոսի 27-ին Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում խուզարկություն էր եղել: Խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման էին ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |