ԵՄ 28 անդամից ՀՀ հետ համաձայնագիրը 5 երկիր դեռ չի վավերացրել![]() 26 դեկտեմբերի 2019 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ 28 երկրից 23-ը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Այդ մասին ԱԺ-ում, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին, ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը: «Միայն 2019-ին համաձայնագիրը վավերացրել է 15 երկիր: Եթե սրան գումարենք նախորդ տարի համաձայանգիրը վավերացրած 8 երկրները, կստանանք 23 երկիր, ուստի ԵՄ անդամ 28 պետություններից մնացել են 5-ը, որոնք դեռ չեն ավարտել վավերացման գործընթացը»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Եղոյանը նշել է, որ Իտալիայի դեպքում սենատն է վավերացրել, հիմա հերթը ներկայացուցիչների պալատինն է: «Մյուս 4-ը՝ Հունաստանն է, Ավստրիան, Իսպանիան և Պորտուգալիան», - ասել է Եղոյանը: Վերջինս նշել է, որ չվավերացրած երկրները 2019-ին զբաղված են եղել իրենց հերթական, որոշ դեպքերում էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններով, մինչդեռ նախատեսվում է առաջիկայում հասնել համաձայանգրի վավերացման.«Կապի մեջ ենք այնտեղի մեր ներկայացուցիչների հետ: Առաջիկա ամիսներին բոլոր այս պետություններում գործընթացը կհասնի իր ավարտին», - ասել է պատգամավորը: Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |