Վարչապետ. Կինն ու տղամարդն ընտանիքը պահպանելու համար հավասարաչափ պետք է ջանան![]() 26 դեկտեմբերի 2019 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ընտանիքի պահպանման համար հավասարաչափ ջանք պետք է գործադրեն և՛ կինը, և՛ տղամարդը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կարծիքին, թե կանանց իրավունքների պաշտպանությունը և արձանագրումը կարող է խարխլել ընտանիքը: «Իրականում սրա մեջ տեխնիկական առումով ճշմարտության չափաբաժին կա: Որովհետև, եթե ընդհանուր ավանդույթը և տրամաբանությունն այն է, որ, օրինակ, կինը պետք է ընտանիքում բռնության ենթարկվի, կներեք կոպիտ օրինակի համար, ամուսինը պետք է պարբերաբար ծեծի կնոջը, և ընդհանուր կոնտեքստն այն է, որ կինը պետք է դա հանդուրժի: Իսկ, երբ կինը ինքնավստահ է և, ինչ-որ առումով, զգում է հանրության պաշտպանությունը, ինչ-որ պահի կասի՝ «հերիք է, զզվեցի, թողնում եմ գնամ»: Եվ այստեղ ընտանիքը ֆորմալ առումով քանդվեց»,-ասել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ ընտանիքում մեկը չի կարող միայն իրավունքներ ունենալ, մյուսը՝ միայն պարտականություններ: «Այդպես չի լինում: Դա դե ֆակտո ընտաիք չէ: Մենք ասում ենք՝ այո՛, ընտանիքը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց, ընտանիքը, որի պահպանման համար հավասարապես ջանք չեն գործադրում բոլոր անդամները, չի գոյատևում»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իրականում հենց դա է ազգային ավանդույթներին համապատասխանում: Վարչապետի խոսքով՝ կանանց և մայրերի կենացը խմելուց զատ՝ պետք է ապրել այդ ավանդույթի շրջանակում, հարգանք ցուցաբերել՝ անձի, նրա իրավունքների և հնարավորությունների հանդեպ: «Բոլոր նրանք, ովքեր փորձ են անում ցույց տալ, որ ՀՀ ժողովուրդը այլ կերպ է մտածում, իրենք վաղուց կորցրել են կապը հայ ժողովրդի և ՀՀ քաղաքացիների հետ»,-եզրափակել է Փշինյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |