Վարչապետը՝ զոհված զինվորի ընտանիքին. Օբյեկտիվ քննություն կապահովենք![]() 26 դեկտեմբերի 2019 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կառավարության դիմաց ժամեր շարունակ բողոքի ցույց անող՝ զոհված զիծառայող Արթուր Աջամյանի ընտանիքի անդամներին: Նրանք նշել են, որ քրգործի կոծկման նշաններ են նկատում, մտահոգություն են հայտնել զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր տեսնելու առթիվ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն ինչ կարվի օբյեկտիվ քննություն ապահովելու համար: «Տեղի է ունեցել մեծ ողբերգություն, երկու և ավելի անձանց սպանության գործով քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում: Ամեն ինչ կանենք, որ օբյեկտիվ լինի»,-ասել է Փաշինյանը: Անդրադառնալով զինծառայողների հարազատների և փաստաբանի մտահագություններին՝ վարչապետը հանձնարարել է ընտանիքին տրամադրել նախաքննության գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |