Պուտինն Ամանորի առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին![]() 27 դեկտեմբերի 2019 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ «Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա: Համոզված եմ, որ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, բոլոր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում գործընկերային փոխգործակցությունը բխում են մեր ժողովուրդների շահերից, համահունչ են տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը»,-մասնավորապես ասված է ուղերձում: ՌԴ նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |