Թովմասյան. Մեղադրանքի առաջադրումը և խափանման միջոցի կիրառումն իրավունքի հետ չեն աղերսվում![]() 27 դեկտեմբերի 2019 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն մեղադրանք առաջադրելը համարում է քաղաքական գործընթաց: Այս մասին Թովմասյանը հայտել է ճեպազրույցի ընթացքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Անդրադառնալով հարցին, թե ՍԴ նախագահն անձեռնմխելի է և իրեն մեղադրանք առաջադրելու իրավունք չկա՝ Թովմասյանը նշել է, որ քաղաքական պրոցեսում իրավունքի մասին խոսել չի կարող: «Եվ մեղադրանքի առաջադրումը և խափանման միջոցի կիրառումը իրավունքի հետ աղերս չունեն»,- ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ իր խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Թովմասյանը նաև նշել է, որ դատավորները չեն համաձայնի վաղաժամ կենսաթոշակի գնալու առաջարկին, քանի որ դա կաշառք է: «Եթե որևէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են արդեն կաշառքի որակում ստացածով գայթակղվեն, ապա շատ վատ են ճանաչում, իմ ճանաչած ՍԴ դատավորներից որևէ մեկը դրան չի գնալու»,-ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ իրենք պայքարում են վաղվա պետության և դատական իշխանության համար: «Այսօր պայքար չէ իրենց աթոռի համար, ընդհակառակը: Այսօր պայքար է թե մենք վաղը ինչպիսի դատական իշխանություն և պետություն ենք ունենալու: Այդ մարդկանց համար ստանալ անաշխատ եկամուտ… դա իրենք չեն: Իրենք չեն կարող նայել թե որտեղ կա մի քանդված դպրոց, փողոց, իսկ իրենք գանն նստեն տանն ու ստանան այդ աշխատավարձը»,- ասել է Թովմասյանը: Դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-ի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |