«Սասնա ծռեր». Գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլն ավարտվում է![]() 27 դեկտեմբերի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, իրենց համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը: «Մենք 2020 թվական ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ որդեգրելով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրք»,- ասել է Ավետիսյանը, հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ ամփոփելով 2019-ը, ափսոսանքով ստիպված են փաստել, որ հեղափոխությունը, կամ ավելի ստույգ՝ համակարգային փոփոխությունների գործընթացը, ձախողման եզրին են: Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախը ներառյալ մնում է համակարգային ճգնաժամի մեջ, ճգնաժամը շարունակվում է պետության՝ որպես համակարգի, բոլոր չորս հիմնական բաղադրիչների՝ պետական կառավարման, արտաքին հարաբերությունների, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային մասով: Ավետիսյանի խոսքով, ճգնաժամի համալիր բացասական ազդեցության պատճառով աղետալի ընթացքի մեջ են մնում Արցախի խնդիրը, արտաքին անվտանգությունը, ժողովրդագրությունը, կենսամակարդակը, արդարությունը, շրջակա միջավայրը: «Այլևս ակնհայտ է, որ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն: Պետության ղեկը ստանձնելու օրվանից մինչ այժմ՝ մեկուկես տարվա ընթացքում, գործող իշխանությունն անտեսել կամ իմաստազրկել ու զրոյացրել է համակարգային փոփոխությունների վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները: Ժամանակն է, որ սևերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած և իրեն որպես սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունն ունենա իրական այլընտրանք և հակակշիռ՝ իրական սպիտակների բևեռ: Կենսական անհրաժեշտություն ունեցող նման բևեռի ձևավորումը մենք պատկերացնում ենք ազգային-ժողովրդավարական ուժերի և գործիչների հնարավորինս լայն համախմբմամբ»,-ասել է նա: Ավետիսյանը հավելել է, որ հանուն պետության կայացման, սահմանադրականության հաստատման և ժողովրդավարության երաշխավորման, ստեղծվելիք ազգային-ժողովրդավարական բևեռի խնդիրը պետք է դառնա համակարգային փոփոխություններն անշրջելի հունի մեջ դնելը: Ըստ նրա՝ երկրորդ կարծիք լինել չի կարող՝ Հայաստանը պետք է չընկնի իրարահաջորդ հեղաշրջումների արատավոր շրջանի մեջ: Նման գործընթաց կարող է սկսվել ռևանշի կամ ևս մեկ ժողովրդական ընդվզման պարագայում: «Ուստի որպես անցնցում տարբերակ է մնում ներկայիս հեղափոխությունն ավարտին հասցնելը»,- ասել է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգողը: Ավետիսյանը նշել է, որ այդ տարբերակի պարագայում արտահերթ ընտրություններին պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության կառավարության իշխանությամբ անցումային ծրագրով կոշտ կառավարման շրջանը: «Վերոհիշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |