Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը![]() 27 դեկտեմբերի 2019 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ այդպիսով Ֆրանսիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը: Եվրամիության անդամ 28 երկրից 23-ը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Այդ մասին ԱԺ-ում, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին, ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը: Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |