ՈւԵՖԱ-ի ղեկավարը շնորհավորել է ՀՖՖ նորընտիր նախագահին![]() 8 հունվարի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - «…Մաղթում եմ լուրջ հաջողություններ այս պաշտոնում: Այն Ձեզ կբերի երջանիկ պահեր և նոր մարտահրավերներ: Ձեր բնատուր հետաքրքրասիրությունը և սահմանած բարձր նշաձողը, որոնք կարևորվում էին Ձեր նախկին գործունեության՝ մարզական լրագրության բնագավառում, ինչպես նաև անսահման սերը ֆուտբոլի նկատմամբ անշուշտ կօգնեն Ձեզ, որպեսզի բացահայտեք և իրացնեք նորանոր հնարավորություններ», - ասվում է պաշտոնյայի ուղերձում: ՈւԵՖԱ-ի մի շարք անդամ ասոցիացիաների նախագահներ ևս շնորհավորել են Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել 2019-ի դեկտեմբերի 23-ին: Պաշտոնի համար պայքարում էր նաև «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը: Ավելի վաղ առաջադրված «Անի» ֆուտբոլային ակումբի ղեկավար Խորեն Հովհաննիսյանը հանել էր իր թեկնածությունն ու հայտարարել, որ սատարում է Մելիքբեկյանին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |