Ուկրաինան Իրանում ինքնաթիռի կործանման մի քանի վարկած ունի, այդ թվում՝ հրթիռի հարված և ահաբեկչություն![]() 9 հունվարի 2020 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն Իրանում ուկրաինական ավիաուղիների Boeing 737-ի կործանման 3 վարկած ունի: Ուկրաինայի ԱԱԽ քարտուղարը հրապարակել է դրանք՝ չբացառելով հրթիռային հարվածը և ահաբեկչությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ինքնաթիռի կործանման հիմնական վարկածներից մեկն ինքնաթիռի խոցումն է զենիթահրթիռային համակարգով, այդ թվում «Տոռ» ԶՀՀ-ով, քանի որ համացանցում արդեն տեղեկություններ կան ավիաաղետի վայրում ռուսական արտադրության հրթիռի բեկորների առկայության մասին: Վարկածներից են նաև բախումն անօդաչու թռչող սարքի կամ թռչող այլ օբյեկտի հետ, շարժիչի պայթյունը և խափանումը տեխնիկական պատճառներով, պայթյունն ինքնաթիռի ներսում ահաբեկչական ակտի արդյունքում»,- ասել է նա: Ավելի վաղ Իրանի Քաղավիացիայի կազմակերպությունը հրապարակել էր վթարի վերաբերյալ իր նախնական զեկույցը: Ըստ կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեի՝ իքնանթիռը բռնկվել է օդում, շրջադարձ կատարել և վերադարձել հետ դեպի օդանավակայան: Կարգավարները արտակարգ իրավիճակի մասին անձնակազմից ազդանշաններ չեն ստացել: Կործանումից անմիջապես հետո Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ ինքնաթիռը կործանվել է շարժիչի բռնկման պատճառով: Աղետի վայրում հայտնաբերվել են սև արկղերը, բայց իրանական կողմը հրաժարվել է դրանք փոխանցել ԱՄՆ իշխանություններին և արտադրող ընկերությանը: Ինքնաթիռի կործանումից մի քանի ժամ առաջ Իրանը հրթիռային հարվածներ էր հասցրել ԱՄՆ ռազմակայանին Իրաքում: Հունվարի 8-ին կործանված բոինգում 176 մարդ է եղել, որոնք բոլորը զոհվել են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |