Իրանը խոստովանել է` պատահաբար է խոցել ուկրաինական ինքնաթիռը![]() 11 հունվարի 2020 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար Boeing 737-ը պատահաբար խոցվել է «մարդկային սխալի» հետևանքով, հայտարարել են Իրանի ԶՈւ գլխավոր շտաբում։ «Մարդկային սխալի հետևանքով և պատահաբար այդ ինքնաթիռը խոցվել է», ասվում է հայտարարության մեջ, որը տարածել է IRIB պետհեռուստառադիոընկերությունը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Գլխավոր շտաբում նշել են, որ խոցել են ինքնաթիռը, քանի որ այն անցնում էր կարևոր ռազմական օբյեկտի մոտով։ Դա եղել է «բարձր մարտական պատրաստականության պայմաններում»՝ կապված ԱՄՆ հնարավոր պատասխանի հետ Իրանի հրթիռային հարվածին։ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Twitter-ում գրել է, որ ավիաաղետի հանգեցրել է «մարդկային սխալը՝ հրահրված ԱՄՆ արկածախնդրության պատճառով առաջացած ճգնաժամով»։ Նա ցավակցել է զոհվածների ընտանիքներին և ներողություն խնդրել։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հատուցելու համար խոցված ինքնաթիռի համար։ Նա հավելել է, որ Թեհրանը կշարունակի աղետի հետաքննությունը։ «Հետաքննությունը կշարունակվի՝ պարզելու և օրենքով հետապնդելու համար այդ մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառները»,- հայտարարել է Ռոուհանին։ Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել է: Ինքնաթիռում 176 մարդ էր եղել, բոլորը զոհվել են։ Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից, որը մինչև այս Իրանը կտրականապես հերքում էր։ Photo. AAP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |