Թեհրանում հարյուրավոր մարդիկ պահանջում են պատժել ուկրաինական Boeing 737-ի կործանման մեղավորներին![]() 13 հունվարի 2020 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 11-ի երեկոյան հարյուրավոր քաղաքացիներ Իրանի մայրաքաղաք Թեհրանում դուրս են եկել փողոց՝ պահանջելով պատժել ուկրաինական Boeing 737-ի կործանման մեղավորներին: Ինչպես հայտնում է Currenttime.tv-ն՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանը, ցուցարարների մեծ մասն ուսանողներ են: Որոշ տվյալներով՝ բողոքողների և ոստիկանության միջև բախումներ են եղել: Նշվում է, որ ցուցարարները վանկարկել են «Ստախոսներ, ստախոսներ», «Ամոթ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, հանգիստ թողեք մեր երկիրը»: Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել էր, զոհվել էր 176 մարդ։ Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից, որն Իրանը կտրականապես հերքում էր։ Արդեն ամսի 11-ին, սակայն, Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի հետևանքով: Այդ երկրի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը նշեց, որ ավիաաղետի հանգեցրել է «մարդկային սխալը՝ հրահրված ԱՄՆ արկածախնդրության պատճառով առաջացած ճգնաժամով»։ Ավելի ուշ ԻՀՊԿ-ն իր վրա վերցրեց ավիավթարի ամբողջ պատասխանատվությունը՝ նշելով, որ ուկրաինական ուղղաթիռի խոցումը Իսլամական հեղափոխության պահապաններրի կորպուսի սխալն է, նրանք կարծել են, թե ինքնաթիռը թևավոր հրթիռ է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |