Իրանցի ուսանողները շրջանցում են ԱՄՆ-ի և Իսրայելի՝ գետնին պատկերված դրոշները (վիդեո)

Իրանցի ուսանողները շրջանցում են ԱՄՆ-ի և Իսրայելի՝ գետնին պատկերված դրոշները

PanARMENIAN.Net - Իրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի ուսանողները շրջանցել են և չեն քայելել Իսրայելի և ԱՄՆ-ի դրոշների վրայով, թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության լրագրող Գոլնազ Էսֆանդիարին:

Հունվարի 11-ից Թեհրանում հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասն ուսանողներ են, դուրս են եկել փողոց՝ պահանջելով պատժել Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման մեղավորներին:

Որոշ աղբյուրների պնդմամբ՝ Իրանի կրթության և գիտության նախարարությունն այս քայլով Արևմուտքի նկատմամբ ատելություն և թշնամանք սերմանելու փորձ է անում: Դրոշները նկարված են գետնին այնպես, որ նրանք, ովքեր քայլում են փողոցով, անցնեն դրանց վրայով:

Հունվարի 8-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից պատահաբար հրթիռակոծվել էր ուկրաինական Boeing 737-ը կործանվել էր, զոհվել էր 176 մարդ։ Հունվարի 11-ին Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքնաթիռի կործանումը մարդկային սխալի հետևանք էր, ԻՀՊԿ-ն ամբողջովին իր վրա վերցրեց դրա հրթիռակոծման մեղքը՝ նշելով, որ կարծել են, թե հարվածում են թևավոր հրթիռի: Հունվարի 13-ին ԻՀՊԿ հրամանատարը ներողություն խնդրեց ինքնաթիռի կործանամն համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---