Ռևազյան. 2020-ին դեպի Հայաստան մեծ ուղևորահոսք կլինի![]() 13 հունվարի 2020 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2020-ին զբոսաշրջիկների լուրջ հոսքեր են սպասվում, ինչում մեծ ազդեցություն է ունեցել բացվող նոր ուղղությունների համար «օդի տուրքի» չեղարկումը, ասել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը: Նրա խոսքով՝ եթե նախկինում դեպի Եվրոպա 6-7 ուղղություն է գործել, փոփոխությունից հետո 16-17 ուղղություն կլինի, փոխանցում է Factor.am-ը: «Շատ լավ կլինի, որպեսզի մենք էլ, որպես ՀՀ քաղաքացիներ, կարողանանք Եվրոպա այցելել ուղիղ չվերթներով, ավելի հարմար ժամերով և էժան գներով։ Միաժամանակ հուսով ենք, որ այս տարի զբոսաշրջիների մեծ հոսք կուղղվի Հայաստան, ինչն էլ կստեղծի հազարավոր աշխատատեղեր, տնտեսությունը կզարգանա», - ասել է Ռևազյանը։ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ սպասվող հոսքը կապված է Ryanair-ի՝ Հայաստան մուտքի հետ, քանի որ ավիաընկերությունը ևս կենտրոնանում է զբոսաշրջային հոսքերի վրա: Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը 2019-ի սեպտեմբերին հայտնել էր Հայաստան մուտք գործելու մասին: Լոուքոսթերի թռիչքները Երևանից կմեկնարկեն 2020-ի հունվարից։ Երևանից չվերթներ կիրականացվեն 3 նոր ուղղությամբ՝ Երևանի-Միլան, Երևան-Հռոմ և Երևան-Բեռլին, ամռանից կգործի Գյումրի-Մեմինգեն ուղությունը։ Բացի այդ, 2020-ի ապրիլից Հայաստանից դեպի Վիեննա և Վիլնյուս շաբաթական 2 անգամ թռիչք կիրականացնի նաև Wizz Air բյուջետային ավիաընկերությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |