Կոալաները կարող են անհետացման եզրին հայտնվել Ավստրալիայում հրդեհների պատճառով![]() 13 հունվարի 2020 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայում շարունակվող հրդեհները զգալի վնաս են հասցրել կոալաների պոպուլյացիային՝ այդ կենդանիները կարող են նույնիսկ հայտնվել անհետացման եզրին, հայտնում է Sydney Morning Herald-n երկրի շրջակա միջավայրի նախարար Սյուզան Լեյին հղումով: Իշխանությունը դեռ չի գնահատել տուժած կենդանիների ճշգրիտ քանակը, գրում է «Վեդոմոստին»: Միայն նահանգներից մեկի հյուսիսային ափին կարող էր անկել կոալաների մոտ 30 տոկոսը: Բացի այդ, ըստ Լեյի, տուժած կենդանիներից շատերը բուժման կարիք ունեն: Ընդհանուր առմամբ, հրդեհներից կարող են տուժած լինել միլիարդավոր կենդանիներ, իսկ Ավստրալիայի կենդանական և բուսական աշխարհի վերականգնումն աննախադեպ միջոցներ կպահանջի: Կառավարությունն արդեն հայտնել է այդ նպատակով $50 մլն հատկացնելու մասին: Ուժգին հրդեհները շարունակվում են Ավստրալիայի հարավային և արևելյան ափին դեռևս 2019-ի հոկտեմբերից: Մինչ օրս դրանք դեռ մարված չեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |