Պաշտպան. Փոխնախարարի գործով Արայիկ Հարությունյանին հարցաքննելու միջնորդություն կա![]() 14 հունվարի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի, հայտնում է Aysor.am-ը: «Սրանով մենք փորձում ենք ապացուցել, որ Գևորգ Լոռեցյանը, նախքան ձերբակալումը, դիմել էր, որ ազատվի իր պաշտոնից, ու ես կարծում եմ, որ դա էական է այս քրեական գործի համար», - ասել է փաստաբան Լևոն Սահակյանը։ Պաշտպանը նշել է, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող ներկայացնել՝ հստակեցնելով, որ միջնորդությունը նախքան տոներն են ներկայացրել, բայց մինչ օրս պատասխան դեռ չեն ստացել։ Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին։ Նրա հետ ձերբակալվել էին նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Դեկտեմբերի 7-ին Լոռեցյանը, նրա վարորդը և ակումբի նախագահը կալանավորվել էին, ապա վերջիններիս մեղադրանք էր առաջադրվել։ Գևորգ Լոռեցյանը պաշտոնապես աշխատանքից ազատվել էր դեկտեմբերի 26-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |