ՀՀ-ում փետրվարին Սերբիայի դեսպանություն կբացվի![]() 14 հունվարի 2020 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի վերջին Հայաստանում Սերբիայի դեսպանություն կբացվի: Այդ մասին այդ երկրի վարչապետ Անա Բռնաբիչը հայտնել է աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանին: Ընդգծելով վերջին շրջանի արդյունավետ հանդիպումներն ու քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են ձեռք բերված մյուս համաձայնությունների իրականացմանը։ Նրանք ընդգծել են, որ հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում. ՀՀ քաղաքացիների համար արդեն գործում է առանց վիզայի ռեժիմ, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախագահի՝ Սերբիա պաշտոնական այցի ընթացքում: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել նաև սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափի» անցկացումը: Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ գործակցության համար հեռանկարային ուղղություններին: Նշելով, որ թե Հայաստանի, և թե Սերբիայի համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրներն ու կանաչ տեխնոլոգիաները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ոլորտում ևս երկու երկիրը կարող են փոխշահավետ գործակցել: Կողմերն խոսել են նաև ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում գործակցության հնարավորություններից: 2019-ի աշաննը Սերբիայի կառավարությունը չեղարկել է մուտքի վիզան Հայաստանի քաղաքացիների համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |