«Նոր տարվա գոճի» հայկական ֆիլմը՝ Շվեյցարիայի փառատոնի միջազգային մրցույթում

«Նոր տարվա գոճի» հայկական ֆիլմը՝ Շվեյցարիայի փառատոնի միջազգային մրցույթում

PanARMENIAN.Net - Հայաստանյան արտադրության «Նոր տարվա գոճի» ֆիլմն ընդգրկվել է Շվեյցարիայի հեղինակավոր՝ Fribourg Intl Film Festival 2020-ի միջազգային մրցույթում, տեղեկացնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

Կարճամետրաժի ռեժիսորն է Ալեքսանդր Բաղդասարյանը, պրոդյուսերը՝ Կարինե Սիմոնյանը. սա նրանց դեբյուտային աշխատանքն է: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ՝ 2019-ին:

Fribourg Intl Film Festival-ը կանցկացվի մարտի 20-28-ը:

Մինչ այդ, փետրվարի 1-8-ը ֆիլմը մասնակցելու է աշխարհի ամենահեղինակավոր կարճամետրաժ ֆիլմերի՝ Clermont-Ferrand կինոփառատոնին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---