Գիտնականներն ահազանգում են՝ Համաշխարհային օվկիանոսը տաքացել է ռեկորդային աստիճանի![]() 15 հունվարի 2020 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Գիտնականների միջազգային խումբն ահազանգում է՝ դիտարկումների ամբողջ պատմության մեջ Համաշխարհային օվկիանոսը տաքացել է ռեկորդային աստիճանի: Դա սպառնում է ոչ միայն ձկներին, այլև կարող է արտակարգ եղանակային երևույթների պատճառ դառնալ՝ մոլորակի համար աղետալի հետևանքներով, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է՝ կլիմայի փոփոխությունն արագանում է, զգուշացնում է աշխարհի տարբեր երկրների 11 ինստիտուտի 14 գիտնական: Ըստ Advances in Atmospheric Sciences-ում հրապարակված հետազոտման՝ օվկիանոսի միջին տաքությունը 0.075 Ցելսիուսի աստիճանով բարձր է 1981-2010թթ. միջին չափանիշներից: Չնայած տաքացումն աննշան է թվում, դա ջերմության հսկայական քանակ է, որը տարածված է ամբողջ օվկիանոսով: Ըստ գնահատականների՝ Համաշխարհային օվկիանոսը վերջին 25 տարում այնքան էներգիա է կլանել, որը մոտավորապես հավասար է Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի 3.6 մլրդ պայթյունի: Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտից Չեն Լիցինի աշխատության համաձայն՝ գիտնականները կիրառել են մինչև 2000 մ խորությամբ ջրի տաքացման մասին տվյալների ամփոփման նոր մեթոդներ: Պարզվել է, որ 2019-ին ջրի ջերմաստիճանն ամենաբարձն էր երբևէ գրանցված ցուցանիշներից: 1970-ից ի վեր մարդու գործունեության հետևանքով ավելցուկ ջերմության ավելի քան 90%-ը հայտնվել է օվկիանոսներում և միայն 4%-ը՝ ցամաքում և մթնոլորտում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |