ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն աջակցում է ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի ձգտմանը

PanARMENIAN.Net - «Հնարավոր է, որ Հայաստանում եւ Թուրքիայում շատերը չեն ցանկանում երկկողմ հարաբերությունների կարգավորում, բայց որոշումները կայացնում են երկու երկրների ղեկավարները եւ դա այն է, ինչով մենք այժմ զբաղվում ենք»,- Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) քարտուղարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, մուտքը ԵՄ հանդիսանում է Թուրքիայի նպատակն ու առաջնությունը, եւ Հայաստանն աջակցում է Անկարայի այդ ջանքերին:



Շոշափելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այն առաջնային տեղ է զբաղեցնում քննարկումներում, ավելացնելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ եւ ամեն ինչ դեռ առջեւում է, հաղորդում է թուրքական Sabah թերթը:



Էդվարդ Նալբանդյանը Ստամբուլում է գտնվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) քարտուղարության նիստին մասնակցելու համար: Հոկտեմբերի 23-ից Հայաստանը հանդիսանում է ՍՏՀԿ նախագահ երկիրը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---