Հունվարի 19-ից ՀՀ և Չինաստանի միջև վիզաների պահանջը կչեղարկվի![]() 16 հունվարի 2020 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի ՀՀ և Չինաստանի միջև մուտքի արտոնագրերի չեղարկման մասին համաձայնագիրը: Այդ օրվանից այդ երկրների քաղաքացիները ՀՀ կամ Չինաստան մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են վիզայի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածում: Անձնագիրը պետք է առնվազն 6 ամիս վավերական լինի: ՀՀ և Չինաստանի այն քաղաքացիները, որոնք մտադիր են 90 օրից (ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում) ավելի մնալ միմյանց երկրներում կամ մեկնել աշխատելու, սովորելու, երկարաժամկետ բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու, պետք է նախապես դիմեն համապատասխան երկրի դեսպանություն՝ մուտքի հատուկ արտոնագիր ստանալու համար: 2019-ի մարտի 3-ից ՀՀ և Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի միջև գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ 30 օր՝ ՀՀ քաղաքացիների և 180 օր՝ ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ անձնագրեր կրողների համար: ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացնելու համաձայնագիրը ՀՀ ԱԺ-ն վավերացվել էր 2019-ի դեկտեմբերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |