Մամեդյարով. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հունվարին![]() 17 հունվարի 2020 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մինչև հունվարի ավարտը կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը, հայտնում է «Ազերթաջը»: Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ 2020-ին առաջին եռամսյակում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Իր հերթին, Հայաստանի ԱԳ նախարարությունում չեն մեկնաբանել առաջիկա հանդիպման վերաբերյալ Մամեդյարովի հայտարարությունը, հայտնում է Aysor.am-ը: «ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան», - նշել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը դեկտեմբերի 4-ին էր՝ Բրատիսլավայում։ Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել էին հերթական հանդիպումն անցկացնել 2020-ի սկզբին: Հունվարի 16-ին ԱԳ նախարարն ասել էր, որ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին դեռ վաղ է խոսել: Նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, գործընթացը շարունակվում է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |