Կուտոյանի տանը հայտնաբերված ատրճանակն իրենն էր. Քրգործ է հարուցվել

Կուտոյանի տանը հայտնաբերված ատրճանակն իրենն էր. Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Քննչական կոմիտեի Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանի խոսքով՝ դա նրա զենքն է, որը ստացվել է օրինական, պարգևատրման կարգով, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ։ Դեպքի վայրում այս պահին էլ Գեորգի Կուտոյանի կնոջ և հոր հետ գործողություններ ենք կատարում։ Այլ որևէ անձ դեպքի վայրում չի եղել՝ բացի քննիչներից և օպերատիվ աշխատողներից»,- նշել է Մելիքյանը:

Նրա խոսքով՝ հարուցվել է քրգործ՝ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը

«Բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։ Կարող է լինի սպանություն, կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով», - եզրափակել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---