Դատապարտյալների հիվանդանոցում 3 անձինք դադարեցրել են հացադուլը![]() 18 հունվարի 2020 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած կալանավորված երկու անձ ու մեկ դատապարտյալ դադարեցրել են հացադուլը, հաղոդրում է Aysor.am-ը։ Ավելի վաղ ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած երկու կալանավոր և մեկ դատապարտյալ հայտարարել էին, որ հրաժարվել են բուժօգնությունից։ Նրանք նշել էին, որ իրենց պատժի նշանակման ժամանակ հաշվի չեն առնվել առողջական վիճակի մասին տվյալները: Հացադուլ հայտարարած անձինք ցանկանում էին դատախազի, արդարադատության նախարարի, ԱԺ պատգամավորների ու կառավարության ուշադրությունը հրավիրել իրենց խնդիրներին՝ պահանջելով վերջիններիս հանդիպել իրենց հետ: Հունվարի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր էին իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հացադուլ անող ազատազրկված անձանց առողջական վիճակը և հացադուլի ընթացքում նրանց իրավունքների ապահովմանը վերաբերվող հարցերը քննարկել էին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ու բժշկական անձնակազմի հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |