Շաբաթն առաջնագծում․ Հակառակորդը խախտել է հրադադարը մոտ 80 անգամ

Շաբաթն առաջնագծում․ Հակառակորդը խախտել է հրադադարը մոտ 80 անգամ

PanARMENIAN.Net - Հունվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարը մոտ 80 անգամ։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

Հունվարի 15-ին հակառակորդի կրակոցից ՀՀ սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը: Ըստ նախնական տվյալների՝ նա վիրավորվել է հակառակորդի ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակած կրակոցից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---