Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և ոսկե մեդալ նվաճել![]() 20 հունվարի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանիսական Նիցայում ընթացող Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշ Օրխան Նուրիևին և ոսկե մեդալ նվաճել, հայտնում են «Լուրերը»: Եզրափակիչում Ադրբեջանի ներկայացուցչին Ալեքսանյանը հաղթել է 3:1 հաշվով: Սա նրա առաջին ելույթն էր 2019-ին Նուր-Սուլթանում վարկանիշային աշխարհի առաջնությունում վնասվածքից հետո: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Կարապետ Չալյանը, նվաճել է արծաթե մեդալ: Արթուր Ալեքսանյանն այս մրցաշարում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակչում 8:0 հաշվով առավելության էր հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ: Կիսաեզրափակչում Արթուրը 2:1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |