Կառնուտի բնակիչները փակել են դեպի Գյումրի ճանապարհը![]() 20 հունվարի 2020 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ի վաղ առավոտից Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները փակել են Գյումրի տանող ճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ին կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում, տեղեկացնում է Shantnews.am-ը։ Ըստ կառնուտցիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։ Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 260 հ: Ըստ գյուղացիների՝ գյուղվարչության պետի հորդորով Կառնուտի վարչական ղեկավարը կարտոֆիլի ցանքերին հասած վնասներն էլ չի հաշվարկել։ Ավելին, ասում են՝ 2019-ին տեղացած 3 խոշոր կարկտահարությունից հետո միայն մեկի դեպքում է հանձնաժողով եկել գյուղ: Բողոքող կառնուտցիներին խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանը գյուղացիներին բացատրել, թե ինչպես են հաշվարկել կրած վնասները։ Վերջինիս խոսքով` այն ցանքատարածքներում, որոնք 50 տոկոսից քիչ են վնասվել, չի հաշվարկվել ու ըստ այդմ` փոխհատուցում չի տրվում: Հիմա գյուղացիները պահանջում են լրացուցիչ ցուցակ կազմել ու իրենց կրած վնասները փոխհատուցել, ավելի ուշ բողոքող գյուղացիների հետ հանդիպելու է նաև Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |