20 հունվարի 2020 - 14:27 AMT
Խորհրդականի պաշտոն զբաղեցնելու տարիքային շեմն առաջարկվում է նվազեցնել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է նվազեցնել խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար նախատեսված տարիքային շեմը, հայտարարել է խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Նա ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխության համապատասխան օրինագիծը:

Այսպիսով, առաջարկվում է սահմանված նվազագույն տարիքը 30-ից նվազեցնել մինչև 25: Ըստ պատգամավորի՝ 30 տարին չափազանց բարձր շեմ է նման պաշտոնի համար: Նախատեսվում է նաև նման գործունեության համար օրենքով պահանջվող 5 տարվա աշխատանքային ստաժը նվազեցնել մինչև 3 տարի:

Փոփոխությունը կառնչվի բոլոր գերատեսչություններին, որոնք ունենք խորհրդականի հաստիք։