3 տարի ՀՀ-ում փաստացի չբնակված անձը հաշվառումից դուրս եկած կհամարվի![]() 20 հունվարի 2020 - 16:08 AMT PanARMENIAN.Net - 3 տարի ՀՀ-ում փաստացի չբնակված անձը, ըստ օրենքի նոր նախագծի, կհամարվի հաշվառումից դուրս եկած, ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Հիմա, եթե անձը փաստացի 3 տարի չի բնակվել ՀՀ-ում, այսինքն՝ 3 տարվա մեջ ամեն տարվա կտրվածքով կեսից ավելին այստեղ չի ապրել (184 օր և ավելի), նա կհամարվի հաշվառումից դուրս եկած»,- ասել է Գաբրիելյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Շրջանառության մեջ է դրվել Հայաստան մշտական բնակության վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից ազատելու օրենքի նախագիծ: Դրանով՝ անկախ նրանից, անձը ՀՀ քաղաքացի է, ունի ՀՀ-ում հաշվառում, թե՝ ոչ, եթե փաստացի 3 տարի չի ապրել Հայաստանում և ցանկանում է մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող ՝ ներկրել իր անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ և այլն: Նա կարող են բերել նաև առնվազն 6 ամիս իրեն պատկանող մեկ մեքենա: Պատգամավորի խոսքով՝ նման դեպքերում ՀՀ վերադառնալիս կգործեն որոշակի մաքսային արտոնություններ անձնական օգտագործման գույքի և 1 ավտոմեքենայի մասով: «Եթե ընտանիքի անդամները մի քանիսն են, ամեն մեկի անունով կկարողանն մեքենա ներկրել և յուրանչյուրի համար կգործեն Կառավարության սահմանաչափերը: Կարևոր է, որ այդ մեքենան իրենց անունով որպես սեփականություն գրանցված լինի Հայաստան վերադառնալուց 6 ամիս առաջ»,- ասել է Գաբրիելյանը: Նշվում է, որ այս արտոնությունից յուրաքանչյուր անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ, նախագծի նպատակն է խրախուսել ՀՀ վերադարձող քաղաքացիներին: Ներկայումս գործող կարգավորման համաձայն, եթե անձը 5 տարի բացակայել է ՀՀ-ից նա ստանում է որոշակի արտոնություններ ՀՀ մշտական վերադառնալու ցանկության դեպքում, բայց, ըստ Գաբրիելյանի, կան որոշ նրբություններ, որոնք օրենքի տառացի մեկնաբանման արդյունքում խնդիրներ են առաջացնում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |