Դի Կապրիոն և Դե Նիրոն կնկարահանվեն Սկորսեզեի նոր ֆիլմում![]() 20 հունվարի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն պաշտոնապես հաստատել է, որ Ռոբերտ դե Նիրոյի հետ միասին նկարահանվելու է Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում՝ «Լուսնածաղկին սպանողները» (Killers of the Flower Moon): Այդ մասին դերասանը հայտարարել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի (Screen Actors Guild Award) մրցանակաբաշխության ժամանակ: Դի Կապրիոն և դե Նիրոն բազմիցս են գործակցել Սկորսեզեի հետ, սակայն ոչ միասին՝ լրագրող Դևիդ Գրաննայի գրքի էկրանավորումն առաջին ֆիլմը կլինի, որտեղ նրանք կխաղան միասին, գրում է Esquire-ը: Ֆիլմը նկարահանվելու է Գրաննայի «Լուսնածաղկին սպանողները» գրքի հիման վրա՝ ԱՄՆ-ում 1920-ականներին նավթային տենդի ժամանակների մասին: Ըստ սյուժեի՝ հանցավոր խմբավորումները շահագրգռված են շահագործելու նավթի հանքերը և ամբողջ ընտանիքներով սպանում են Օկլահոմայի հնդկացիներին: Գիրքն ԱՄՆ-ում բեսթսելերների շարքին է դասվել: Սկորսեզեն մտադիր է արդեն գարնանը նկարահանումներ սկսել Օկլահոմայում: Սցենարի հեղինակն է Էրիկ Ռոտան («Ֆորեսթ Գամփ»): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |