Ադրբեջանցի դիվանագետը ծեծկռտուք է սարքել 2 երգչի հետ՝ «հայկական երգ» կատարելու պատճառով![]() 21 հունվարի 2020 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի երգիչներ Աֆիկ Նովրուզովը և Անաս Ասկերովը պնդում են, որ Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Վուգար Մուստաֆաևը վերբալ և ֆիզիկական բռնություն է գործադրել իրենց հանդեպ՝ հայկական երգ կատարելու համար, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ երաժիշտների՝ Հին Նոր տարուն Թբիլիսիում գործող ադրբեջանական ռեստորաններից մեկում իրենք կատարել են Արսեն Շախունցի ռուսալեզու «Աղջիկ, կանգ առ» երգը: Դիվանագետ Վուգար Մուստաֆաևը, նախքան ծեծկռտուքը, բղավել է, որ այդ պահին հնչող երգը «հայկական երաժշտություն» է: Երաժիշտներից Նովրուզովի կարծիքով, սակայն, երգը ռուսական է: Նա ասել է, որ չի հասկանում, թե ինչպես դիվանագետը չի կարողանում տարբերակել հայկական երգը ռուսականից: Դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող Մուստաֆաևը, իր հերթին, միջադեպից հետո նշել է, որ երաժիշտները վիրավորել են իրեն՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել: Երաժիշտներ Նովրուզովն ու Ասկերովն էլ հայտարարել են, թե դիմել են Ադրբեջանի դեսպանատուն՝ պահանջելով դադարեցնել Մուստաֆաևի գործունեությունը: Երեք ադրբեջանցու միջև վեճի առարկա դարձած երգը կատարող Արսեն Շախունցը ազգությամբ հայ է, ծնվել է Թուրքմենստանում: Նա հայերենով, ռուսերենով և թուրքմեներենով երգեր է գրում: Շախունցի այդ երգը Popnable Russia-ում 12-րդ տեղն է զբաղեցնում, YouTube-ում ունի ավելի քան 24 մլն դիտում և որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |