Փաշինյան. Կուտոյանի մահվան լուրից հետո ոստիկանությանը հրահանգել եմ արագ տեղ հասնել, որ ոչինչ չանհետանա![]() 23 հունվարի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան լուրից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը միայն հրահանգել է հնարավորինս օպերատիվ տեղ հասնել, որ դեպքի վայից ոչ մի առարկա չանհետանա: Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վիրավորումով: ԱԱԾ նախկին տնօրենի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ, որը պատկանել է հենց իրեն: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ՝ անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հոդվածով։ «Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իմ միակ հրահանգը եղել է հնարավորինս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հնարավոր հանցանշանները պահպանվեն, որ քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա: Սա եղել է իմ միակ հրահանգը: Հիմա ինչքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, քննության ընթացքում կպարզվի», - ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ տեղի ունեցածը ողբերգություն է և այս պահին պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է: «Եթե նաև մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, գործը 100 տոկոսով իր բոլոր հանգամանքներով կբացահայտվի»,- ասել է նա: Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |