Խորտակված «Տիտանիկից» արժեքավոր արտեֆակտ են ուզում հանել![]() 23 հունվարի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - RMS Titanic Inc. ընկերությունը դիմել է ԱՄՆ Արևելյան Վիրջինիայի շրջանային դատարան՝ խորտակված «Տիտանիկից» հեռագրասարքը բարձրացնելու թույլտվության համար: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կարող են վերականգնել սարքը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ The Washington Post-ին հղումով: Այսպիսով, նախատեսվում է ռոբոտ ուղարկել օվկիանոսի հատակ, որն էլ դուրս կբերի արտեֆակտը: Հենց այդ հեռագրից է SOS ազդանշան արձակվել մյուս նավերին, երբ 1912-ի ապրիլի 15-ին «Տիտանիկը» բախվել է սառցաբեկորին և սկսել խորտակվել: Սակայն, նավախցի վիճակը, որտեղ գտնվում է հեռագրասարքը, գնալով վատթարանում է: «Տիտանիկի» գծով փորձագետ Պարքս Սթիվենսոնը զգուշացնում է, որ եթե գործընթացը չարագացվի, «աշխարհի ամենահայտնի ռադիոն ընդմիշտ կթաղվի»: Բրիտանական «Տիտանիկ» նավը խորտակվել է 1912-ին՝ Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ, զոհվել է 1500 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |